ՄԻՊ․ Ադրբեջանական զինուժի ներխուժումը Հայաստանի տարածք հանցագործություն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է Սև լճի շրջան, հանդիպել հարևան գյուղերի բնակիչների հետ: Դիտարկման արդյունքներով կազմված զեկույցները կներկայացվեն միջազգային կազմակերպություններին: Այս մասին Թաթոյանը հայտնել է լրագրողներին հետ զրույցում:
Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերի գործողությունները որակել է որպես հանցավոր ներկայություն: «Դա Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչների իրավունքների կոպիտ խախտում է: Ադրբեջանցի զինվորականները եկել են կեղծ քարտեզով: Բացի այն, որ սահմանագծում և սահմանազատում տեղի չի ունեցել, նրանք նաև առաջնորդվում են խորհրդային շրջանի սահմանների բացահայտ կեղծ քարտեզներով», - նշել է ՄԻՊ-ը:
Թաթոյանն ընդգծել է, որ այդ գործողությունների արդյունքում բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից և զրկվել են խմելու ջրի հասանելության իրավունքից. ադրբեջանցի զինվորականները միաժամանակ փորձում են ահաբեկել խաղաղ բնակիչներին. «Նրանց ներկայությունը ուղղակի սպառնալիք է մարդկանց կյանքի և առողջության, Գորիս և Սիսիան քաղաքաների, ինչպես նաև գյուղերի բնակիչների խմելու ջրի հասանելիության իրավունքի տեսանկյունից»:
Այս կապակցությամբ Արման Թաթոյանը ընդգծել է անվտանգության գոտի ստեղծելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից և, այսպես կոչված, «վիճելի տարածքներից» ադրբեջանական զինուժի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
«Բոլոր գործընթացների հիմքում պետք է լինեն մարդու իրավունքները: Բնակիչների մեծ մասի համար անասնապահությունը եկամտի միակ աղբյուրն է: Այս գործընթացների արդյունքում բնակիչները զրկվել են արոտավայրերից օգտվելու հնարավորությունից: Բացի այդ, պետք է հիշել, որ ադրբեջանցի զինվորականների գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ ամեն օր հայատյացություն է սերմանում: Ադրբեջանը բանավոր խոսում է խաղաղության մասին, սակայն գործում է ճիշտ հակառակ կերպ՝ հայերին մեղադրելով: Ո՞վ է տարածաշրջանում խաղաղության սպառնալիքներ ստեղծողը: Այսպիսինն է Ադրբեջանի տեղեկատվական քաղաքականությունը: Նրանք մի բան անում են, խոսում՝ մեկ այլ բան, կեղծում իրականությունը», - նշել է Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ը հայտնել է, որ կայցելի նաև Գեղարքունիքի մարզ: Դիտարկման արդյունքներով կազմված զեկույցները կներկայացվեն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարներին, Եվրոպայի խորհրդին և կուղարկվեն ԵԱՀԿ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.