Ռոբերտ Քոչարյան․ Ինչ է լինելու, եթե 4.5 տարի հետո Ադրբեջանը հրաժարվի խաղաղապահներից
Եռակողմ հայտարարության մեջ գրված է, որ 4 տարի 6 ամիս հետո Ադրբեջանը կարող է հրաժարվել խաղաղապահների ծառայությունից, հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու, և այդ հարցի պատասխանն ես չունեմ: Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Այս հարցով պետք է զբաղվի ՀՀ կառավարությունը ամեն օր և առնվազն մինչև տարվա վերջ պետք է Ղարաբաղում յուրաքանչյուր ապրող բնակիչ հասկանա հետո ի՞նչ է լինելու: Եթե թողենք, երեք տարի հետո փաստի առաջ են կանգնելու: Պարտադիր պետք է վերականգնվի բանակցային գործընթացը, ենթադրաբար դա պետք է լինի Մինսկի խմբի շրջանակում: Հիմա եթե Ռուսաստանը ամբողջությամբ այս նախաձեռնությունն իր վրա է վերցրել, հայտնի պատճառներով, եթե ֆորմատը պետք է փոխվի, ուրեմն կարող է Ռուսաստանը պետք է լինի հիմնական շարժիչ ուժը, որն իր վրա է վերցնում նաև բանակցային գործընթացը: Ցանկալի է, որ Մինսկի խումբը շարունակի, եթե ոչ՝ Ռուսաստանը, բայց պրոցես պետք է գնա: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դիվանագիտական գործընթացը շարունակվի, հակառակ դեպքում նույն ճգնաժամն ունենալու ենք 4,5 տարի հետո, որը շատ, հավանաբար, վերածվելու է հումանիտար ճգնաժամի»,-հայտարարեց Քոչարյանը:
Նա նշեց, որ յուրաքանչյուրը պետք է հասկանա, եթե խաղաղապահ զորքը չի մնում, ապա ի՞նչ է անելու. «Նույն օրը հավաքվելու ու լքելու են Ղարաբաղը, դրա համար հենց հիմա պետք է աշխատել, իսկ այս իշխանությունն ուղղակի ընդունակ չէ իրենց օրվա հարցով են զբաղված՝ ուրիշ դարդ, ոնց որ չկա այս երկրում»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.