«Հայաստան» դաշինք․ Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ, հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ներկաների շտաբային աշխատանքներին ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։
«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նպատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Իշխան Սաղաթելյանն էլ հիշեցրել է, որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։
«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը», - եզրափակել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.