Последние новости

Սերժ Սարգսյան․ Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է վերականգնվեն

«Իշխանափոխությունից հետո մեր առաջին խնդիրը պետք է լինի կառավարության կառուցվածքի վերանայումը»,- «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա նշել է, որ նվազագույնը երեք նախարարություններ պետք է վերականգնվեն՝ մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, թե ինչ պետք է անել, Սերժ Սարգսյանն ասել է. «Առաջինը պետք է փոխենք այն մարդկանց, ովքեր դրանով զբաղվում են՝ պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին, պետք է սկսենք մի կողմից վերադարձնել մարդկանց, ովքեր մասնագետ են, հասկանում են՝ ինչ է զորքը, քանի որ առանց զորքի անվտանգություն լինել չի կարող, հետո կամաց-կամաց բարեփոխումներ, վստահություն մեր դաշնակիցների հետ, որպեսզի մեզ օժանդակեն, իսկ մենք առանց ռազմատեխնիկական օժանդակության չենք կարողանալու մեր բանակը վերականգնել և ապագայում մարտունակ դառնալ»,- հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահը, տեղեկացնում է Panorama.am-ը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ