Մեր հայրենիքը այս վիճակից կարող է հանել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարությունը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը
Մեր հայրենիքը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել, ոտքի կանգնեցնել, ազգային խարխլված արժանապատվությունը վերականգնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը, որի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Նրանց տարածած հայտարարությունում ասվում է. «Հունիսի 4-ին կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի, ապաև ակտիվի ընդլայնված նիստը, առաջիկա խորհրդարանական ընտրության հետ կապված՝ ձայների զգալի մեծամասնությամբ հստակեցվեց կառույցի դիրքորոշումը։ Փաստելով, որ ընտրություններում պիտի պահպանվի ժողովրդի ազատ կամարտահայտման իրավունքը, բացառվեն վարչական ռեսուրսի օգտագործումը, հնարավոր ընտրախախտումները, ապահովվի ընտրական ողջ գործընթացի թափանցիկությունը, գտնում ենք, որ
1․ այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ չպետք է վերարտադրվեն, քանի որ նրանց ապիկար կառավարման արդյունքում անդառնալիորեն խարխլվել են մեր պետականության հիմքերն ու երկրի անվտանգային համակարգը,
2․ երկրի իրական ընդդիմության դերում տեսնում ենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքները,
3․ մեր հայրենիքը ստեղծված ծանր իրավիճակից կարող է հանել, ոտքի կանգնեցնել, ազգային խարխլված արժանապատվությունը վերականգնել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կազմվելիք կառավարությունը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.