Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ որոշումը անվավեր է ճանաչել
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը կմասնակցի 2021թ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Դանիել Դանիելյանի նախագահությամբ, կազմով դատավորներ՝ Արգիշտի Ղազարյանի, Սամվել Հովակիմյանի, Ալեքսանդրա Հարությունյանի, Միքայել Մելքումյանի, երեկ բավարարել է Միհրան Պողոսյանի հայցադիմումն ընդդեմ ԿԸՀ-ի՝ անվավեր ճանաչելով «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին ԿԸՀ որոշումը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ի արտահերթ նիստով ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի գրանցումը՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ Պողոսյանը վերջին չորս տարիներին մշտական բնակություն չունի ՀՀ-ում։
Միհրան Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումը, որը բավարարվել է։ Դատարանի որոշմամբ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պարագայում վերականգնվում է Միհրան Պողոսյանի նախկին կարգավիճակը, այսինքն՝ Միհրան Պողոսյանը շարունակում է համարվել Ազգային ժողովի 2021թ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.