ՌԻԱ Նովոստի․ Ռոբերտ Քոչարյանի օգտին պատրաստ է քվեարկել 32, Փաշինյանի օգտին՝ 24 տոկոսը
«Հայաստան» դաշինքն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համարվում են ֆավորիտներ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրողների շրջանում: Այդ մասին վկայում են հեռախոսային հարցման տվյալները, որն անցկացրել է ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը, այն պարզել է Հայաստանի բնակիչների նախընտրական նախասիրությունները: Հարցմանը մասնակցել է 992 հարցված, Հայաստանի բնակչության շրջանում ընտրանքը կազմվել է՝ ըստ բնակության վայրի, սեռի և տարիքի: Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2 տոկոսը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտ է «Հայաստան» դաշինքը, որը ձևավորվել է երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ. դաշինքի օգտին պատրաստ է քվեարկել 32 տոկոսը: Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, ըստ հարցման տվյալների, պատրաստ է ձայն տալ հարցվածների 24 տոկոսը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 4 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան»-ը՝ 2-ական տոկոս ձայն: Հարցվածների 10 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի ընտրություններին, դժվարացել է պատասախանել ևս 10 տոկոսը: Մնացած 16 տոկոս հարցվածներն առաջարկել են իրենց տարբերակը քվեարկության համար:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.