Последние новости

Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձանագրեց նախնական արդյունքները։

1.      «Արդար Հայաստան» կուսակցություն – 3921 (0.31%)

2.      «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն –19674 (1.54%)

3.      «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն –687251 (53.92%)

4.      «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն –4623 (0.36%)

5.      «Ազատություն» կուսակցություն -1842 (0.14%)

6.      «Պատիվ ունեմ» դաշինք – 66633 (5.23%)

7.      «Միասնական հայրենիք» կուսակցություն – 956 (0.08%)

8.      «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն –803 (0.6%)

9.      «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 15557 (1.22%)

10.   «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 12162 (0.95%)

11.   «Հանրապետություն» կուսակցություն –38713 (3.4%)

12.   «Հայոց հայրենիք» կուսակցություն – 13115 (1.3%)

13.   «Ազատ հայրենիք» դաշինք – 4136 (0.32%)

14.   «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն –50419 (3.95%)

15.   Հայաստանի դեմոկրատական կուսակցություն –5017 (0.39%

16.   «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 15534 (1.22%)

17.   «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 3771 (0.3%)

18.   Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք – 19142 (1.5%)

19.   «Ազգային օրակարգ» կուսակցություն – 721 (0.6%)

20.   «Վերելք» կուսակցություն – 1245 (0.1%)

21.   Ազատական կուսակցություն – 14923 (1.17 %)

22.   Հայոց արծիվներ- չեն մասնակցում ընտրությանը

23.   Հայաստանի եվրոպական կուսակցություն –2786 (0.22%)

24.   «Հայաստան» դաշինք – 268165 (21.4%)

25.   «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 18767 (1.47%)

26.   «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 3558 (0.28%):

Ընտրողների ընդհանուր թիվն է 2 005 034, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 282 411 մարդ կամ ընտրողների 49.4 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4682 քվեաթերթիկ։ ԿԸՀ նախագահը հայտնեց նաև, որ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կկատարվի ընտրություններից հետո 7-րդ օրը, ինչպես նախատեսում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ