Արմեն Սարգսյան․ Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը
Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, որպեսզի վերադառնա նախագահական կառավարմանը և դառնա բոլորի համար ավելի կանխատեսելի երկիր։ Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ տեսակապով ելույթ ունենալով Կատարի տնտեսական համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
2015-ին Հայաստանը Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի։
«Վստահ եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք առաջին հերթին ՏՏ-տեխնոլոգիաների, բայց դրանից առաջ մենք պետք է փոխենք Սահմանադրությունը, հետ վերադարձնենք նախագահական կառավարումը, քանի որ ընթացիկ Սահմանադրությամբ Հայաստանը ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական հանրապետություն չէ, այն ղեկավարում է վարչապետը։ Եվ ստացվեց այնպես, որ մարդիկ մեծ իշխանություն ունեն, բայց պատասխանատվություն չկա», - ասել է Սարգսյանը։
Նախագահի կարծիքով՝ Հայաստանը պետք է ձեռնամուխ լինի այնպիսի բարեփոխումների, որոնք «կենտրոնանալու են ապագայի վրա»՝ երկիր պետք է բերվեն արհեստական ինտելեկտի վրա հիմնված նոր տեխնոլոգիաներ, դուռ պետք է բացվի հսկայական հայկական սփյուռքի համար, որպեսզի երկիրն ավելի կանխատեսելի և դեպի ապագա կողմնորոշված լինի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.