Последние новости

Մայր աթոռը ողջունում է Փաշինյանի երկխոսության առաջարկը

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։ Նման հայտարարություն է տարածել Մայր աթոռը` անդրադառնալով երեկ` հունիսի 21–ին, հանրահավաքի ժամանակ Փաշինյանի ելույթին։

Փաշինյանը երեկ երկխոսության կոչ էր արել հոգևոր առաջնորդներին։ Նա նշել էր` Աստծո ձայնին ոչ ոք իրավունք չունի հակադրվելու։

Բացի այդ, Մայր աթոռը դրական է գնահատում հանրահավաքի ժամանակ Փաշինյանի անդրադարձին համերաշխության, միաբանության, համազգային ողջ ներուժի համախմբման կարևորությանը, քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտությանը։

«Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես հանդես է եկել այս դիրքերից և ակնկալում է, որ նոր ձևավորվող իշխանությունը գործնական և հետևողական քայլեր կձեռնարկի եկեղեցու հետ գործակցության իրենց իսկ առաջարկն իրականացնելու, ինչպես և հանրային համերաշխություն ձևավորելու ուղղությամբ»,–նշված է հայտարարության մեջ։

Բացի այդ, Մայր աթոռն անդրադարձել է նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններին` նշելով, որ, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, դրանք ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։

Նշվում է, որ եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումը ստանձնող քաղաքական ուժը կարող լինի ապահովելու ազգանպաստ լուծումները այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Հայաստանի, Արցախի և ժողովրդի անվտանգությանը, ազգային ինքնության և արժեհամակարգի պաշտպանությանը։

Հոգևոր դասն իր հերթին խոստանում է շարունակել անել ամեն անհրաժեշտը, որպեսզի ժողովուրդն ուժ գտնի իր մեջ վերականգնելու իր անվտանգությունն ու ամրությունը՝ շարունակելու ուղին դեպի նոր հարյուրամյակներ, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ