Արցախի իշխանությունները նախատեսում են մի քանի ջրամբարներ կառուցել
Արցախի իշխանությունները նախատեսում ենք մի քանի ջրամբարներ կառուցել, որպեսզի կառավարեն ջրային ռեսուրսները։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Նա նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո ջրային ռեսուրսների մի մասը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ կապակցությամբ Արցախի կառավարությունը նախատեսում է մի շարք ծրագրեր իրականացնել ջրամատակարարման հետ կապված խնդիրներն ամբողջությամբ լուծելու համար։
«Ջրամբարների կառուցմանը զուգահեռ նախատեսում ենք երեք տարվա ընթացքում լուծել բոլոր համայնքներում ջրամատակարարման խնդիրը։ Ստեփանակերտին ջուր մատակարարելու համար լրացուցիչ լուծումներ կտրվեն»,- նշել է պետնախարարը։
Բեգլարյանը հավելել է, որ ուսումնասիրություններ են կատարվում մատակարարվող խմելու ջրի բարձր որակի ապահովման, անորակ ջրի վերահսկման և ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Նա խոստացավ շուտով ներկայացնել կոնկրետ ծրագրեր։
Անցած շաբաթ մամուլում տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ադրբեջանցիները նախատեսում են փոխել Թարթառ գետի հունը։ Նրանք արդեն իսկ մեծ քանակությամբ ինժեներական տեխնիկա են տարածքում կուտակում։ Նշենք, որ գետի ջրերն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով կառուցվել է Սարսանգի ջրամբարը, որն ունի ավելի քան 600 մլն. խմ ծավալ։ Թարթառի հունը փոխելու դեպքում Սարսանգը կարող է ցամաքել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.