Последние новости

Զախարովա. թալիբները վերահսկում են աֆղանատաջիկական սահմանի երկու երրորդ մասը

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ թալիբները վերահսկում են աֆղանատաջիկական սահմանի երկու երրորդ մասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Վերջին շրջանում նկատում ենք լարվածության աճ աֆղանատաջիկական սահմանին: Թալիբները վերահսկում են աֆղանատաջիկական սահմանի երկու երրորդ մասը»,-ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ ՌԴ-ն անհրաժեշտության դեպքում կընդունի բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանային սադրանքներ թույլ չտալու համար, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ