Последние новости

Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրակացուցակի երրորդ համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցը հրաժարվել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց ԿԸՀ-ի քարտուղար Արմեն Սմբատյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

Նշենք, որ Մակունցը նշանակվելու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան։ ԱՄՆ-ում դեսպան գործող Վարուժան Ներսիսյանը արդեն հետ է կանչվել։

Հավելենք, որ ԿԸՀ-ն արդեն ինքնաբացարկի երկու դիմում է ստացել։ Բացի Լիլիթ Մակունցից՝ ԱԺ պատգամավորության մանդատից հրաժարվել է նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուրակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։ Վերջինս երեկ հայտարարել էր իր որոշման մասին՝ ասելով, որ վայր է դնում մանդատը, սակայն շարունակելու է ընդդիմադիր պայքարը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ