Последние новости

«Հրապարակ». ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵԼՈՒՑ - ԱՅՍՕՐ` ԹԱՐՄ ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, իշխանական պատգամավորներին հրահանգ է իջեցվել՝ զերծ մնալ հայ-ռուսական հարաբերությունների ներքին խոհանոցը բացելուց, նաև՝ Ռուսաստանի դեմ հայտարարություններ անելուց, քանի որ դա կարող է թանկ նստել պետության ու հայ ժողովրդի վրա։

Այդ իրավունքը տրված է բացառապես Նիկոլ Փաշինյանին, ով ասելիքը տեղ է հասցնում դիվանագիտորեն, ինչպես նախօրեին կառավարության նիստում, երբ վերջին ռազմական բախումների և ՀԱՊԿ-ից շարունակվող փաստացի լռության ֆոնին առաջարկեց դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահ հենակետերի տեղակայման հարցը և ասաց.

«ՀԱՊԿ շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում մեզ համար կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը»։

aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ