ԱՄՆ-ը 24 ռուս դիվանագետի հրաման է տվել լքել երկիրը մինչև սեպտեմբերի 3-ը
ԱՄՆ-ը ռուսական կողմին է փոխանցել 24 դիվանագետների ցուցակ, որոնք մինչև սեպտեմբերի 3-ը պետք է լքեն երկիրը՝ վիզաների ժամկետի ավարտի պատճառով: Այս մասին National Interest ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը:
«Ցավոք, իրավիճակը դեպի լավը չի փոխվում: ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են աննախադեպ սահմանափակումների պայմաններում, որոնք ոչ միայն ուժի մեջ են մնում, այլև ուժեղանում են, հայտարարել է դեսպանը: «Չնայած [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի վարչակազմի հայտարարություններին՝ դիվանագիտության կարևոր դերի և Ռուսաստանի հետ կայուն ու կանխատեսելի հարաբերություններ զարգացնելու պատրաստակամության մասին, ռուսական դիվանագիտական ներկայությունը շարունակական հարվածներ է կրում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը «համառություն ու հնարամտություն է ցուցաբերում այս հարցում»: «Դիվանագետների արտաքսումը կատարվում է մտացածին պատրվակներով: Անցյալ տարվա դեկտեմբերին Պետդեպարտամենտը միակողմանիորեն սահմանեց երեք տարվա ճանապարհորդության սահմանափակում ռուսաստանցի անձնակազմի համար, որը, որքանով մենք գիտենք, չի տարածվում որևէ այլ երկրի վրա»,- ասել է դեսպանը: «Մենք ստացել ենք 24 դիվանագետների ցուցակ, որոնք, ինչպես նախատեսվում է, երկիրը կլքեն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 3-ը: Գրեթե բոլորը կհեռանան առանց փոխարինման, քանի որ Վաշինգտոնը հանկարծ խստացրել է վիզաների տրամադրման ընթացակարգը»,- ասել է Անտոնովը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.