Կոպիրկին․ ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում
Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների տեղակայման գաղափարը մասնակիորեն իրագործվել է Սյունիքի մարզում։ Այս մասին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայել` հստակեցնելով, որ այդ կտրուկ միջոցներն անհրաժեշտ են սահմանի դեմարկացիայի և դիմիլիտացիայի աշխատանքների շուտափույթ կազմակերպման համար, առանց ռազմական բախումների ռիսկի։
«Սյունիքի մարզում հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված, ի հավելումն այն ծառայությունների վայրի, որոնք ավանդաբար ռուս սահմանապահներին են վերապահվել։ Հիշեցնեմ, որ դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է։ Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում` անձնակազմ, որպեսզի մեր սահմանապահներին նման խնդրահարույց սահմաններում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ սահմանը, ճանապարհը, այսպես ասած երկու տարածքներով է անցնում»,–ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ հունիսին այցելել է Սյունիքի մարզ, ստուգել ռուս և հայ սահմանապահների սահմանային անցակետերը և զրուցել բնակիչների հետ:
«Ես հասկացել եմ, թե որքան կարևոր է ռուս սահմանապահների ներկայությունը , ռուսական դրոշի ներկայությունը, որպեսզի պահպանվի կայուն իրավիճակը, որպեսզի ինչ–որ միջադեպեր չլինեն։ Գործնականում դա հաջողվում է իրականացնել, այդ թվում` եթե ինչ–որ կենցաղային հարցեր, խնդիրներ են ծագում, ապա ռուս սահմանապահները ներգրավվում են դրանց լուծմանը։ Իմ կարծիքով հատկապես կարևոր է, որ ռուս սահմանապահների ներկայությունը թույլ է տալիս տեղի բնակչությանը, որն իր համար բոլորովին նոր, ողբերգական իրավիճակում է հայտնվել , ավելի հարմարավետ զգալ, ավելի հանգիստ»,–ասել է նա։
ՀՀ–ում ՌԴ դեսպանի խոսքով` ինչ վերաբերում է մյուս խնդրահարույց տարածքներին, ապա կարող է միայն ասել, որ այդ խնդիրները քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ։
«Մենք հասկանում ենք այս խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել։ Բայց դա մի հարց է, որը եռակողմ ձևաչափով քննարկում է պահանջում։ Գործնական աշխատանք է տարվում», - ասել է Կոպիրկինը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.