«Ժողովուրդ»․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱՐԴ Է ՍԿՍՎԵԼՈՒ
Սյունիքում իրավապահ համակարգի ներկայացուցիչների կադրային ջարդ է սկսվելու, որը հաջորդելու է Սյունիքի համայնքապետների հանդեպ սկսված հետապնդումներին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Մեր տեղեկություններով՝ իշխանության ներկայացուցիչները տեղյակ են եղել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավապահ համակարգի ներկայացուցիչներն աշխատել են նաև այլ քաղաքական ուժի օգտին»,–գրում է թերթը, հավելելով, որ հենց դա էլ լինելու է կադրային ջարդի պատճառը։
Սա, ըստ էության, պողպատե մանդատը Սյունիքում ի ցույց դնելու երկրորդ փորձն է արդեն: Այսինքն՝ առաջիկայում Սյունիքում նոր կադրային փոփոխություններ են լինելու:
Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 26-ին «օրենքով գողերի» գործը քննած ՀԿԳ քննիչ Մարգարյանին նշանակել էին ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզի քննչական վարչության պետ:
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Սյունիքի նախկին և ներկա որոշ պաշտոնյաների դեմ քրեական գործեր են հարուցվել։ Կալանավորվել են Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրիկ Օհանջանյանը, Գորիսի մշակութային կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը։ Կալանավորվել է Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց ինքնախոստովական ցուցմունք տալու հիմքով։ Կալանավորված է նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.