ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հնարավոր կլինի՞ միմյանց տարածք մուտք գործել առանց ՊՇՌ թեստ հանձնելու
Հայաստանն ու Ռուսաստանը բանակցում են, որպեսզի երկու երկրների քաղաքացիները պատվաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում անարգել մուտք գործեն միմյանց տարածքներ: Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Առողջապահության նախարարությունից:
Ներկայացնում ենք News.am-ի հարցումն ու դրա պատասխանը:
«Հարց. Արդյո՞ք իշխանությունն՝ ի դեմս առողջապահության նախարարության, մտադիր է բանակցություններ սկսել ռուսական կողմի հետ՝ երկու երկրների պատվաստված քաղաքացիների՝ պատվաստման մասին էլեկտրոնային կամ թղթային կրիչով սերտիֆիկատների հիման վրա ՌԴ և ՀՀ անխոչընդոտ մուտքի մասին համաձայնագրի հասնելու հետ կապված: Դա կազատի ՊՇՌ-թեստերի հավելյալ ծախսերից ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ աշխատանքային միգրանտներին, ինչպես նաև կնպաստի կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի ճանաչելիությանը»:
Պատասխան. Ձեր հուլիսի 30-ի հարցման կապակցությամբ, հայտնում եմ, որ ձեր կողմից բարձրացված հարցի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցություններն արդեն մեկնարկել են և ընթացքի մեջ են»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.