Անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց։
Զինծառայողի հարազատներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ծնողները նույնպես փաստեր են հավաքում, թե որտեղ կարող են լինել իրենց որդիները.
«Հայրերը խրամատներ են մտնում, որոնողական աշխատանքներ են իրականացնում ԱԻՆ-ի ու Կարմիր խաչի աշխատակիցների հետ։ 21 անհայտ կորած զինծառայողներից միայն 9-ի մարմիններն են գտել, որոնցից 8-ն էլ նույնականացվել էր. մեկն էլ դեռ չենք կարողանում պարզել՝ ում երեխան է»։
Հարազատը պատմեց, որ անհայտ կորած 21 զինծառայողները Ցոր զորամասից են։
«Պատերազմի 17-րդ օրը երեխաներին տարել են Հադրութի շրջան, այն ժամանակ, երբ արդեն Հադրութի շրջանը գրեթե հանձնած էր։ Իմանալով՝ այնտեղ ինչ վիճակ է, տարել են երեխաներին այնտեղ։ Մեր երեխաները հրետանավորներ էին, իրենց դիրքերն այլ պետք է լինեին, բայց տարել են բավականին սխալ դիրքեր։ Ընդամենը մեկ սպա է եղել, որ մինչև վերջ մնացել է մեր երեխաների հետ և նրա ճակատագիրն էլ է անհայտ»,- պատմեց հարազատներից մեկը, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.