Միշուստին. ԵՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է
ԵՏՄ երկրների տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Այս մասին ԵՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Պանդեմիայի շրջանը ցույց տվեց, որ մեր միությունն ունակ է օպերատիվորեն և ճկուն կերպով ադապտացվել տարբեր մարտահրավերների և փոփոխությունների: Շնորհիվ համատեղ գործողությունների՝ ԵՏՄ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է: Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները վատը չեն: Առաջին կիսամյակի արդյունքներով գյուղմթերքի արտադրությունն ավելացել է 0,6 տոկոսով, արդյունաբերական արտադրության ծավալները՝ 4,4 տոկոսով, մշակվող արդյունաբերության արտադրությունը՝ 6,5 տոկոսով»,-ասել է նա:
Նա ԵՏՄ երկրներին կոչ է արել աշխատել իրենց տնտեսությունների թվայնացման արագացման ուղղությամբ:
«Կան որոշ արդյունքներ: Հուլիսի սկզբից թողարկվել է առանց սահմանների աշխատանքի որոնման համակարգ: Օգտվելով ծառայությունից՝ կարելի է հարմար աշխատանք գտնել ամբողջ միության տարածքում: Դա վառ օրինակ է, որ ժամանակակից լուծումները նոր հնարավորություններ են բացում մի ամբողջ ճյուղի, տվյալ դեպքում՝ աշխատաշուկայի զարգացման համար»,-հավելել է Միշուստինը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.