Սեյրան Օհանյանը պահանջում է ՊՆ-ում քննարկում կազմակերպել
ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պահանջում է պաշտպանության նախարարությունում քննարկում կազմակերպել` բանակում իր ղեկավարման տարիներին եղած խնդիրներն ու թերությունները քննարկելու համար։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Օհանյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին։
Հայտնել էինք, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի վրա Օհանյանը շիշ նետեց, քանի որ Սարգսյանն իր ելույթում ակնարկելով Օհանյանին, ասել էր, թե «ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, որի օրոք մարդիկ փողով ազատվել են բանակից, իրավունք չունի խոսելու»։
Խոսելով Հայկ Սարգսյանի մասին` Օհանյանը նշեց. «Մարդ, որը մեկ վայրկայում մարդկային ու մտերիմ հարաբերությունները փողոցային բամբասանքի է վերածում, նրա հետ խոսելու ոչինչ չունեմ»։
Ինչ վերաբերում է բանակում առկա թերություններին, նախկին նախարարը չհերքեց` դրանք եղել են ու այսօր էլ կան։
«Բոլորի օրոք էլ բանակում եղել են թերություններ։ Ես առաջին հերթին այսօր պաշտպանում եմ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին, քանի որ թերությունները եղել են և այսօր էլ կան»,– ասաց Օհանյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.