Փարսյան․ Փակ հատվածների բացման շուրջ բանակցությունները դեռ չեն վերսկսվել
Կապան-Գորիս ավտոճանապարհի՝ ադրբեջանցիների կողմից փակ հատվածները բացելու շուրջ եռակողմ բանակցություններն այսօր՝ օգոստոսի 27–ին դեռ չեն վերսկսվել. օրվա ընթացքում նախատեսվում է դրա վերսկսումը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27–ին, News.am-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։
Ադրբեջանցիների կողմից Սյունիք մարզի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ և Գորիսից Որոտան տանող ճանապարհահատվածները փակելու հետևանքով շրջափակման մեջ են ընկել Որոտան, Շուռնուխ և Բարձրավան գյուղերը։
«Գյուղերը կապող ճանապարհներ կան, բայց դրանք շատ վատ վիճակում են գտնվում։ Խնդիրն այն է, որ Մ2 ճանապարհն է փակ, որը շատ լուրջ խնդիրներ է առաջացնում ոչ միայն Սյունիքի, այլև Հայաստանի Հանրապետության համար, քանի որ Իրանի հետ կապը կտրվում է»,– ասաց Գևորգ Փարսյանը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 25–ին, ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա և հրաժարվում են բացել։ Նախորդ գիշեր տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։
Նախօրեին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։ Երեկ տեղի ունեցած եռակողմ բանակցություններն ավարտվել էին երեկոյան, սակայն անարդյունք. Ադրբեջանական կողմը շարունակում է փակ պահել այդ ճանապարհատվածները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.