Արման Թաթոյանը շնորհավորել է Արցախի անկախության 30-ամյակը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախի անկախության 30-ամյակի առիթով ուղերձ է հղել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձի մեջ մասնավորապես ընդգծված է՝ Արցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է:
«Պետք է հավատանք մեր ուժերին և թույլ չտանք, որ մեր մեջ սերմանվի պայքարի անկարողության, անճարության կործանարար զգացումը. պետք է ցույց տանք, որ մեր հերոսների արդար պայքարն իզուր չէ:
Հանուն վաղվա օրվա ու մեր երեխաների իրավունքների՝ չպետք է կանգ առնենք:
Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց երբեք չպետք է թողնենք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ։
Չի՛ կարող լինել խաղաղություն իրավունքների ոտնահարման հաշվին: Իրական խաղաղությունը երբեք միակողմանի չի լինում:
Արցախն ապրում է, պետք է ուժ առնի ու հզորանա:
Ես՝ որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, իմ իրավասության շրջանակում շարունակելու եմ ներդնել բոլոր ջանքերս Արցախի և արցախցիների իրավունքների պաշտպանության համար։
Շնորհավորում եմ բոլորիս համահայկական այս նվիրական տոնի առթիվ»,- նշել է Արման Թաթոյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.