ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ինչպեսև սպասվում էր, բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը ու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը` նշելով, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյան՝ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման համար։
Չնայած գործը հարուցվել էր շուրջ 1,5 տարի առաջ, սակայն այդ ընթացքում նախաքննական մարմինը չի կարողացել որևէ ապացույց գտնել՝ մեղադրանք առաջադրելու համար։ Գործը նոր ընթացք է ստացել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ ի հայտ են եկել կասկածելի անցյալ ունեցող երկու անձ ու տվել իշխանությունների համար ցանկալի ցուցմունք, որն էլ դրվել է Ա. Հովսեփյանի մեղադրանքի հիմքում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առաջադրված մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության ու իրավաբանության հետ և Աղվան Հովսեփյանը չի ընդունել առաջադրված մեղադրանքները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.