Սիրանուշ Սահակյան․ Հայ գերիներին խոշտանգած ադրբեջանցիները կարող են քրեորեն պատժվել
Գոյություն ունեն միջազգային իրավական մեխանիզմներ, որոնցով հայ գերիների խոշտանգումներին մասնակից Ադրբեջանի ուժային կառույցների ծառայողները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նշենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը մանրամասներ ներկայացրին անգլերենով կազմված արտահերթ զեկույցից, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:
Ըստ Սահակյանի` հայկական կողմն ունի ապացուցողական լուրջ բազա, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ազգային անվտանգության ծառայության և արդարադատության նախարարության աշխատակիցները ներգրավված են եղել գերիների խոշտանգման գործընթացում:
«Կան միջազգային իրավական մեխանիզմներ, որոնց միջոցով հանցագործություն կատարած ադրբեջանցիները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել»,- նշեց նա։
Սակայն իրավապաշտպանին հետաքրքրում է նաև քաղաքական պատասխանատվության գործիքների կիրառումը ադրբեջանական ղեկավարության նկատմամբ։ Սահակյանը վստահ է, որ պատշաճ հետևողականության դեպքում Ադրբեջանի դեմ կարող են և պետք է պատժամիջոցներ կիրառվեն։ Կան երկու կարևոր ակտեր, որոնցից մեկը գործում է Եվրամիության շրջանակներում։ Այն ընդունվել է անցյալ տարի և վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Ակտը պարունակում է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում ԵՄ–ն կարող է պատժամիջոցներ կիրառել՝ խոշտանգումների, ազատությունից կամայական զրկումների, բռնի անհետացման և այլ ռազմական հանցագործությունների դեպքում։
Մյուսը Մագնիտսկի ակտն է, որը լիազորում է մարդու իրավունքի խախտումների, չարաշահումների դեմ սանկցիաների կիրառում։
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ–ի զեկույցն ամբողջությամբ շարադրվել է անգլերենով։ Այն փաստերով հանդերձ կհրապարակվի ասուլիսից հետո, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.