Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Գնել Գասպարյանի, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին գրավի դիմաց կալանքից ազատելու միջնորդությունը։
«Սպասելի որոշում չէր, քանի որ Առուշանյանը չի կարող գտնվել կալանքի տակ, որովհետև նրան կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա, իսկ սպասելի էր այնքանով, որ մեր դատական համակարգը ներկա պահին գտնվում է խայտառակ վիճակում։ Այս որոշումը, բնականաբար,հնարավորինս արագ բողոքարկելու ենք, ժամանակ չենք կորցնելու»,- News.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Էրիկ Ալեքսյանի կարծիքով՝ Առուշանյանին կալանքի տակ պահելով խախտվում է նաև նրա ընտրելու և ընտրվելու իրավունքը, քանի որ Առուշանյանը առաջադրվել է ՏԻՄ ընտրություններին։
«Մենք գործ ունենք երկու հանրային շահի հետ՝ քննության շահը և մարդու սահմանադրական իրավունքի իրացումը։ Դնենք այս երկուսը նժարի վրա։ Հիմա ինչու նախապատվությունը տվեցին քննության շահին, ես չգիտեմ։ Խախտվում է Առուշանյանի ընտրելու և ընտրվելու իրավունքը, և այս ամենի համար կարող ենք շնորհակալություն հայտնել մեր դատական իշխանությանը։ Բնականաբար, պետությունը նման պարագայում ոչ հավասար ընտրական պայմաններ է ապահովում Առուշ Առուշանյանի համար, բայց, միևնույն է, նա մասնակցելու է ընտրություններին։, բայց նմա պետությունն անհավասրա պայմաններ է ստեղծում և նման պարագայում»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Առուշանյանը կալանավորված է։
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին «Վերածնվող Հայաստան» և «Ազգային օրակարգ» կուսակցությունների կազմած դաշինքով։ Դաշինքը կրելու է «Առուշ Առուշանյան» անունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.