Последние новости

ԲՀԿ-ն առաջիկա ՏԻՄ ընտրություններին չի մասնակցի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որևէ մասնակցություն չի ունենալու: Տեղեկությունը armtimes.com–ին է հայտնել ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը:

«Այսօր նիստ է տեղի ունեցել, արդյունքում որոշել ենք, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ԲՀԿ-ն որևէ մասնակցություն չի ունենալու»,– ասել է նա։

Նշենք, որ ԲՀԿ–ի որոշումը վերաբերում է ոչ միայն Գյումրի քաղաքի ավագանու ընտրություններին, այլև նույն օրը ՀՀ այլ մարզերի ևս 8 համայնքներում նախանշված ՏԻՄ ընտրություններին։

Հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։

ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։

Կմասնակցի ԲՀԿ–ն մյուս 2 ընտրություններին, թե ոչ, Իսայանը չի հստակեցրել` ասելով, որ այդ մասին որոշում դեռ չի ընդունվել, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ