ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Ցուցարարները պահանջել են չեղարկել Անկախության օրվա առթիվ անցկացվելիք համերգը։ «Մեր եղբայրները զոհվել են, որ երկիրն անկախ մնա։ Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չե՞նք ունեցել, որ Անկախության օրը նշել ենք։ Մեր 30 տարիների հիշարժան դեպքերը բեմականացման միջոցով ենք ցույց տալու այդ օրը»,- ասել է Սարգսյանը։
Զոհվածների ծնողները չեն համաձայնել պաշտոնյայի փաստարկներին։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հարկա՛վ: Ինչպե՞ս կարող է ողջամիտ մարդը համաձայնել նման անհեթեթ փաստարկներին: Թեպետ, վիճելն այստեղ պարզապես անիմաստ է։ Ցինիզմի, սրբապղծության, անբարոյականության մասին խոսելը՝ նույնպես: Ամեն ինչ վաղուց արդեն ասվել է և բազմիցս։ Այլ հարց է, որ վարչապետի օգնականը առիթ տվեց մտորելու այն մասին, թե ինչ չի եղել անցած տարի և ինչ է նշում Հայաստանն այսօր. անկախությունը, թե՞ դրա կորուստը։
Այո, անցած տարի մենք ռազմագերիներ չենք ունեցել։ Չենք ունեցել մի պարզ պատճառով. պատերազմը դեռ չէր սկսվել։ Համապատասխանաբար՝ չէին կարող լինել նաև ռազմագերիներ։ Ո՛չ անցած, ո՛չ էլ նախանցած տարի։ Չենք ունեցել նաև հազարավոր զոհեր ու վիրավորներ, տարածքային հսկայական կորուստներ Արցախում և Հայաստանում։ Չենք ունեցել բարոյալքված բանակ և բացարձակապես անհամարժեք հասարակություն։ Այս ամենը և բազում այլ դժբախտություններ չկային անցած տարվա սեպտեմբերի 21-ին: Բայց գլխավորը նույնիսկ դա չէ։ Անցած տարի Անկախության օրը հայ հասարակությունը դեռևս հարց չէր տալիս՝ ո՞ր ապագան է ավելի լավ Հայաստանի համար. որպես թուրքական վիլայեթ, թե՞ ռուսական գուբերնիա։ Այսօր՝ անկախության 30-րդ տարում, հարցն իրապես արդիական է դարձել։ Իսկ երկրի ապագան կախված է նրանից, թե տեսանելի հեռանկարում ում դերում է տեսնում իրեն Նիկոլ Փաշինյանը. գուբերնատորի, թե՞ վալիի։
Իսկ հիմա, համապատասխանաբար, խոսենք Հայաստանի 30-ամյա անկախության բնութագրիչների մասին։ Առանց պաթոսի ու հույզերի պարզապես թվարկենք մի քանի կոնկրետ փաստեր, որոնք արտացոլում են հայկական պետության ինքնիշխանության այսօրվա աստիճանը։
Իհարկե, առաջին հերթին ուշադրություն դարձնենք անվտանգության հարցերին և արձանագրենք, որ հայկական սահմանը գրեթե ողջ պարագծով այսօր հսկվում է Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ զորքերի, 102-րդ ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների, ռուս խաղաղապահների կողմից։ Ինչ վերաբերում է երկրի պաշտպանության հարցում հայկական բանակի գործոնին, ապա դա (գործոնը) նվազագույնի է հասցված։ Հիշեցնեմ, երկրի զինված ուժերը մի քանի ամիս շարունակ (այս տարվա մայիսի 12-ից) առանց դիմադրության զիջել են Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Ընդգծենք նաև, որ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները առ այսօր գտնվում են հայկական տարածքում, պաշտոնական Երևանը իբրև թե անընդունելի է համարում դա, բայց հայկական բանակը երկրից դուրս չի վռնդում թշնամական ռազմական ստորաբաժանումները: Ակներև է փաստը. Հայաստանի անվտանգությունն այսօր կախված է Ռուսաստանից։
Հաջորդ փաստը. Հայաստանի ներսում միջպետական ճանապարհը վերահսկում են ադրբեջանական ուժայինները։ Հայոց ինքնիշխան պետության տրանսպորտային կապն Իրանի հետ կախված է Բաքվի կամքից ու քմահաճույքներից։ Ի դեպ, Բաքվի քմահաճույքներից է կախված նույնիսկ այն, թե ինչպես անվանենք բնակավայրերը մեր տարածքում։
Եվս մեկ փաստ. Հայաստանի պետական պարտքը հասել է 9 մլրդ դոլարի, այսինքն ՀՆԱ-ի մոտ 75%-ի։ Ըստ էության, երկիրն արագացված տեմպերով գնում է դեպի դեֆոլտ, սնանկացում, արտաքին կառավարում։ Այսօր Հայաստանի ֆինանսատնտեսական վիճակը կախված է ԱՄՀ-ից, ՀԲ-ից, ԵՄ-ից, ԵԱՏՄ-ից, հայկական եվրոբոնդերի տերերից։ Մի խոսքով՝ ումից ու ինչից ասես, բացի հենց Հայաստանից ու իր ծրագրերից։
Իհարկե, անցած 30 տարիների ողջ ընթացծքում արտաքին բազմաթիվ գործոններ ազդել են հայոց պետության ինքնուրույնության վրա։ Բայց դա եղել է հենց ազդեցություն։ Մինչդեռ ներկայումս անմիջական ու կոշտ կախվածություն է։
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ճոխ միջոցառում։ Խոստովանենք, դա ավելի շատ նման է հայոց պետության անկախության հոգեհանգստի փորձի, քան հոբելյանի։ Ոչ, դա անկախ Հայաստանի ծննդյան օրը չէ, դա նրա անկախության հիշատակի օրն է…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
-
2025-07-16 11:28
В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.