ԵՄ-ը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավարին վերսկսել բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը կոչ է արել Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանին վերսկսել բազմակողմ բանակցությունները Թեհրանի միջուկային թղթապանակի վերաբերյալ, տեղեկացնում է IRNA գործակալությունը։
ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հաստատել է, որ կողմերը քննարկել են այդ թվում իրավիճակը Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
«Ինչ վերաբերում է Բորելին, ապա, այո, մենք խոսել ենք Իրանի մասին։ Ես կարծես հիշատակել եմ այն մասին, որ Բորելը տեսնվել է Իրանի արտաքին գործերի նախարարի հետ այսօր ավելի վաղ։ Հասկանալի է՝ մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի վերադառնանք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ դա նրա ազդանշանն էր իրանցիներին, և մենք դա գնահատեցինք»,- ասել է դիվանագետը։
Հարցին, թե կարող է արդյոք Նյու Յորքում տեղի ունենալ ամերիկյան և իրանական արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում, ներկայացուցիչը չի պատասխանել։
«Ինչ վերաբերում է իրանցիներին, այս երեկո հայտարարելու բան չկա, ներկա պահին ոչինչ նախանշված չէ»,- ասել է ճեպազրույցը վարողը։
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը տրամադրված է, որ Վիեննայում քննարկվի Թեհրանի միջուկային թղթապանակը, այլ ոչ թե այդ նպատակով կայանա Բլինքենի հանդիպումն Աբդոլահիյանի հետ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.