Բայդենի խորհրդականն ու Էրդողանի խոսնակը քննարկել են իրավիճակը
Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը, տեղեկացնում է ermenihaber-ը:
Կողմերը քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաև Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:
Առանձին քննարկվել է նաև 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները և ընդհանուր վիճակը: Ընդգծվել է բազմակողմանի ջանքերի շարունակության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար:
Կողմերը ընգծել են, որ պետք է մշակվեն մեխանիզմներ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու համար: Կարևորել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը և շեշտվել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր, տեղեկացնում է News.am-ը:
Հանդիպման ավարտից հետո Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հայտարարութուն է տարածել, որտեղ ասվել է.
«Քալընն ու Սալիվանը համաձայնության են հասել, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար երկխոսության շարունակությունը կարևոր նշանակություն ունի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.