Արթուր Վանեցյանը հանդիպել է ՄԹ դեսպանի հետ
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին News.am-ին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետևանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի վերադարձնում հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց, ինչը վերջինս պարտավորվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Նա խոսել է նաև այդ երկրում պահվող գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև ընթացող կեղծ դատավարական գործընթացների մասին:
Խմբակցության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Արցախի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը: Նա անթույլատրելի է համարել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինուժի ոտնձգությունները:
Ջոն Գալագերն իր հերթին կողմ է արտահայտվել Արցախի խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Նա խոսել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի մասին, որն իրականացվում է նաև բրիտանական կառավարության աջակցությամբ: Ծրագիրն ուղղված է խորհրդարանի կարողությունների զարգացմանը:
Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի բացթողումներին, նշել, որ իրենց խմբակցությունն օգտագործելու է խորհրդարանական վերահսկողության գործիքակազմը: Խմբակցության քարտուղարը մանրամասնել է մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման հարցում իրենց ուղենիշները: Նա խոսել է ընդդիմադիր պատգամավորների դեմ հարուցված քրեական գործերի մասին:
Անդրադարձ է կատարվել օրենսդրական աշխատանքում ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության օրակարգին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.