Ֆրանսիան և Հունաստանը հայտարարում են պաշտպանական գործարք կնքելու մասին
Ֆրանսիան և Հունաստանը հայտարարում են շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով պաշտպանական գործարք կնքելու մասին։ Պայմանագրի շրջանակներում Աթենքը կգնի երեք ֆրանսիական ռազմանավ՝ Թուրքիայի հետ լարվածության պայմաններում Արևելյան Միջերկրական ծովում պաշտպանունակության բարձրացման համար։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Փարիզում համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել են գործարք կնքելու մասին:
«Այս գործընկերությունն արտահայտում է մեր կամքը՝ ընդլայնելու և ուժեղացնելու մեր պաշտպանական և անվտանգության համագործակցությունը՝ հիմնված մեր ընդհանուր շահերի վրա»,-ասել է Մակրոնը:
Հունաստանը կգնի ֆրանսիական 3 ֆրեգատ, որոնք կառուցելու է Naval Group-ը։Գործարքը ներառում է չորրորդ ֆրեգատ գնելու տարբերակ:
Միցոտակիսի խոսքով՝ դա գալիս է «երկիրը պաշտպանելու ազգային մոտիվացիայից», բայց այն նաև ունի «եվրոպական մոտիվ, քանի որ այն ամրապնդում է ընդհանուր պաշտպանական արդյունաբերությունը»: «Հունաստանն ու Ֆրանսիան այժմ առաջին համարձակ քայլն են կատարում դեպի եվրոպական ռազմավարական ինքնավարություն»,-հավելել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.