Սիրանուշ Սահակյան․ ԵԽԽՎ-ն դեռևս կողմերի միջև հավասարության նշան է դնում
Եթե ուշադրություն դարձնենք զեկույցի վերնագրին, որոշակի ընտրողականություն կնկատենք․ նպատակային նշված է՝ մարդասիրական խնդիրներ, «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» ԵԽԽՎ բանաձևի վերաբերյալ քննարկմանը կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա ընդգծեց, որ ուժի կիրառման օրինականության խնդրին ոչ զեկուցողները, ոչ քվեարկողները չեն անդրադարձել՝ ի սկզբանե նպատակ ունենալով անդրադառնալ ավելի չեզոք խնդիրների, իսկ իրավական ավելի լուրջ խնդիրներ վերնագրման հետևանքով դուրս են մնացել քննարկումից։ Դուրս է մնացել նաև կոնֆլիկտում թուրքական ներգրավվածության հարցը՝ վարձկանների, օդուժի կառավարման կամ այլ մեթոդներով։
Ադրբեջանցիների կողմից կատարված ռազմական հանցագործություններին զեկույցի անդրադարձում Սիրանուշ Սահակյանը նույնպես որոշակի մոտեցում նկատեց՝ նշելով, որ ԵԽԽՎ շրջանակում դեռևս պահպանվում է կողմերի միջև հարաբերականորեն հավասարության նշան դնելու քաղաքական նկատառումը։
«Ադրբեջանական կողմից գլխատումները գերազանցել են տասնյակները, սակայն զեկույցում առնվազն երկու դեպքի մասին է խոսվում, և խոսում են մեկ ադրբեջանական դեպքի մասին։ Կարծես թե, նորից տպավորություն են ստեղծում, որ կատարված հանցագործություններն իրենց բնույթով նույնական են եղել երկու կողմերի համար», - ասաց նա։
Այդուհանդերձ, ըստ իրավապաշտպանի, զեկույցն իր ազդեցություն կունենա, որպեսզի ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիներին առնչվող գործերի քննության ընթացքն արագանա, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.