Փույա Հոսսեինի․ Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից
Ով ուրիշի համար փոս կփորի, նա ինքը կընկնի այդ փոսի մեջ. Ադրբեջանը դուրս կմնա Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհից։ Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմին այսօր տեխնիկական և ինժեներական պատվիրակության հետ մեկնում է Հայաստան` քննարկելու Իրանի մասնակցությունը՝ Հայաստանում Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում: Այս մասին գրում է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին։
«Բաքուն պատրանք ունի Իրանին մեկուսացնել հյուսիս-հարավ տրանզիտային նախագծից, և կարծում է, որ դա կարող է փակել Իրանին Եվրոպայի ու Ռուսաստանի հետ կապող տարանցիկ ճանապարհը, Իրանի տնտեսական կոմունիկացիաները և խոչընդոտել արտաքին առևտրին:
Այսօր Իրանից տեխնիկական և ինժեներական պատվիրակություն է մեկնում Հայաստան` Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Խեյրոլլահ Խադեմիի գլխավորությամբ, մասնակցությամբ, Իրանի ենթակառույցների շինարարության և զարգացման կազմակերպության գործադիր տնօրենի մասնակցությամբ՝ քննարկելու համար Տաթևի ճանապարհի կառուցման գործընթացում Իրանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
Տաթևի ճանապարհի ավարտին մնացել է ընդամենը 15 կմ: Սա նշանակում է, որ Իրանը, շրջանցելով Ադրբեջանին, Հայաստանի միջոցով կկապվի Ռուսաստանի և Եվրոպայի հետ:
Նախատեսվում է, որ իրանական ինժեներա-տեխնիկական պատվիրակությունը կայցելի Հայաստանի նշված տրանսպորտային ուղիներ: Նախատեսվում է կարճ ժամկետում վերակարգավորել և ապահովել առկա ճանապարհի գործունեությունը, մինչև հիմնական ճանապարհի նախագիծը իրականություն դառնա:
Կարևոր է նշել, որ այս կապուղին Իրանի տնտեսական կոմունիկացիաների և տրանզիտ առևտրի համար՝ դեպի Եվրոպա տարանցման և Հնդկաստանն ու Չինաստանը Եվրոպայի հետ կապող կենսական նշանակություն ունեցող ուղիներից մեկն է, և անհրաժեշտ է այս կապուղին շեն և անվտանգ պահել:
Այդ իսկ պատճառով, Իրանը իր պատրաստակամությունն է հայտնել՝ մասնակցելու Հայաստանում Հյուսիս - Հարավ ճանապարհի հնարավորինս շուտ կառուցման և ավարտին հասցնելու գործընթացին»,-գրում է Հոսսեինին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.