Փաշինյան․ Շուշիի վերաբերյալ ինչ ասել եմ, դա, բնականաբար կասկածի տակ դրվել չի կարող
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չկարողացավ բացատրել, թե ինչ է նկատի ունեցել ասելով, որ վերջին 30 տարում Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել, տեղեկացնում է Aysor.am-ը։
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը հետաքրքրվեց, թե արդյոք պատերազմից հետո եղե՞լ է Շուշիում և եթե շրջել է, արդյոք չի՞ նկատել այն բոլոր շինությունները, որոնք այնտեղ առկա են՝ թվարկելով մի շարք շինությունների մասին։
«Այն, ինչ տեսնելու էր, ես տեսել եմ, բնականաբար։ Այն, ինչ ասել եմ, բնականաբար, այդ ամենը որևէ կասկածի տակ դրվել չի կարող», - ասաց Փաշինյանը։
Վարչապետն ասաց, թե կարելի է հաշվել, օրինակ՝ ինչ ծավալների ներդրումներ են արվել Շուշիում և ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։
«Հլը տեսնենք էդ ներդրումներն իրար հետ ընդհանրապես համեմատության եզր ունե՞ն։ Այսինքն, ի՞նչ եք ենթադրում այդ հարցապնդումներով։ Այն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել», - ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, Լիտվա պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր հետևյալը. «Շուշիի մասին այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ոչ մի: Ինչի՞ չի կառուցվել, փող չեն ունեցե՞լ: Վստահ չեն եղել, որ մնալու է, ակնհայտ է պատասխանը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.