Փաշինյանը` Պուտինին․ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մնում է չլուծված
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը մնում է չլուծված։ Այս մասին այսօր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
«Մեր տարածաշրջանում ու ամբողջ աշխարհւմ այսօր դինամիկ գործընթացներ են տեղի ունենում, և շատ կարևոր է, որ դաշնակիցները հաճախակի հանդիպեն, ինչպես Դուք եք ասում` համաձայնեցնել անելիքները։ Իհարկե, մեր տարածաշրջանում դեռևս չի կարելի խոսել վերջնական կայունացման մասին։ԼՂ կոնֆլիկտը մնում է չլուծված, և հականալի է, որ կոնֆլիկտի կարգավորման ու տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի, հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ»,– ասաց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Պուտինին ՌԴ այցելելու հրավերի համար` նշելով, որ նման հանդպումները վկայում են երկկողմ հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության կարևորության, ինչպես նաև` փոխըմբռնման մասին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` հոկտեմբերի 12-ին է աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
Նախատեսվում է, որ Մոսկվայում տեղի ունեցող հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկելու են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.