ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը նոր ծրագիր ունի՞
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանը կարևորել է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը՝ որպես ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության զարգացման արդյունավետ գործիք։
Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև Անհատական գործընկերության գործողությունների վերջին ծրագրի ժամկետն ավարտվել է 2019 թվականին։ Դրանից հետո նոր փաստաթուղթ չի կնքվել կողմերի միջև։ Համենայնդեպս այդ մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Իսկ եթե կնքվել է, ապա այդ մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Արտաքին գործերի նախարարության կայքի համաձայն՝ 2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է թվով 5-րդ՝ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:
ԱԳՆ կայքում նաև ներկայացված են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության փուլերի վերաբերյալ հաշվետվություն, որը ներառում է 1992 թվականից մինչև 2019 թվականը ներառյալ ժամանակահատվածը: Պաշտոնական հաղորդագրությունները ևս փաստում են այդ մասին։ 2019 թվականի հունիսի 6-ի հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել էր ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի և պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ: Նիստին քննարկվել էր ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2019թ. գնահատման զեկույցը, տեղեկացնում է Lragir.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.