Ալումյան․ Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին News.am-ին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել էր. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի ազգականներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, և Քոչարյանը նրա հետ նախօրեին շփում է ունեցել ու առավոտյան թեստ է հանձնել, քանի որ ունեցել է որոշ ախտանշաններ:
Դատախազները նշել էին, որ առանց ախտանշանների կոնտակտային լինելը դեռևս բացակայելու հիմնավորում չէ, փաստաբանն էլ տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշ ախտանշաններ է ունեցել՝ ոչ շատ բարձր ջերմություն, մկանային ցավ՝ միաժամանակ շեշտելով, որ եթե դատարանն անհրաժեշտ համարի երկրորդ նախագահի ներկայությունը, նա կգա նիստին: Դատարանը, սակայն, նիստը հետաձգել էր՝ տեղափոխելով նոյեմբերի 9-ին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.