«3+3»-ը չպետք է կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը․ Հայաստանը դեռ որոշում չունի
Տարածաշրջանային համագործակցության բոլոր առաջարկները դիտարկվում են, սակայն որևէ որոշման մասին վաղ է խոսել։ ԱԺ հանձնաժողովներում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը՝ խոսելով «3+3» ձևաչափի մասին։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության մեջ ընթանում են տարածաշրջանացման գործընթացներ։ Այսինքն՝ եթե ժամանակին գլոբալ խաղացողների հետ Հայաստանը կարող էր ապահովել իր անվտանգությունը, ապա հիմա ի հայտ են գալիս տարածաշրջանային ուժեղ խաղացողները, և եռաստիճան համակարգ է դառնում։
«Այս առումով կան տարածաշրջանային համագործակցության մի քանի առաջարկներ, և «3+3»-ը դրանցից մեկն է։ Բոլոր պարագաներում մեզ համար առաջնայինը ՀՀ շահերի պաշտպանությունն է։ Հարցն այն է, որ տարածաշրջանային համագործակցության առաջարկները չպետք է կրկնօրինակեն արդեն իսկ գործող մարմինները, և մեզ համար կարևոր է, որ չկրկնօրինակեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մարմնի ձևաչափը»,-ասաց փոխնախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.