Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցիչներն արցախցուն սպանության սպառնալիքներ են ուղղել
Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն Արցախի քաղաքացուն սպանության, հաշվեհարդարի սպառնալիքներ են ուղղել։ Նման հաղորդագրություն է տարածել Արցախի դատախազությունը` մանրամասներ հաղորդելով դեպքից։
Նշվում է, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից համացանցային տիրույթում արցախցիներին ահաբեկելու գործողությունները նոր թափ ու որակ են ստացել։ Ադրբեջանի հատուկ ծառայությունները կամ նրանց ներկայացուցիչները սոցցանցերում զանազան հնարքների կիրառմամբ արցախցի օգտատերերին պարբերաբար փորձում են ներգրավել տարբեր գործընթացների մեջ` նպատակ հետապնդելով նրանցից ստանալ տեղեկություններ։
«Երեկ Արցախի դատախազություն է ներկայացվել հաղորդում, որ ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները սոցցանցում ակտիվություն ցուցաբերող Արցախի քաղաքացուն նույն ցանցի տարբեր էջերով տվել են սպանության, հաշվեհարդար տեսնելու սպառնալիքներ։ Այդ ընթացքում արցախցու մասին ներկայացրել են այնպիսի տեղեկություններ, որոնք վկայում են ԱՀ քաղաքացու վերաբերյալ նախապես անհատական տվյալներ հավաքագրելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն:
Այս հաղորդումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն: Դատախազությունը հորդորում է զերծ մնալ սոցցանցերում կասկածելի կամ անծանոթ օգտատերերի հետ շփումներից, տեղեկություններ փոխանցելուց:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.