Արմեն Գրիգորյանը ադրբեջանցիների հետ պայմանավորվածություների մասին
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է հնչող հայտարարություններն այն մասին, որ իշխանությունը, հեռատեսություն չցուցաբերելով, չի պայմանավորվել Ադրբեջանի հետ, որ Գորիս-Կապան ճանապարհը մնա Հայաստանի վերահսկողության ներքո՝ թեկուզ որոշակի ժամանակահատվածում։
«Ընդհանուր առմամբ, այդպիսի պայմանավորվածություն եղել է։ Պայմանավորվածությունը, ընդհանուր առմամբ, եղել է այն տրամաբանության շուրջ, որ մինչև այլընտրանքային ճանապարհ ունենալը մենք օգտագործելու ենք այդ ճանապարհը։ Իհարկե, այս ընթացքում որոշ խոչընդոտներ ստեղծվել են, բայց մինչև երեկ ՀՀ քաղաքացիներն այդ ճանապարհն օգտագործում են», - ասել է նա։
«Նախնական պայմանավորվածությունը, ինչպես նշեցի, որ որոշակի ժամանակ մենք օգտագործենք այդ ճանապարհը, մինչև այլընտրանք ունենանք։ Միայն դրա շուրջ է եղել պայմանավորվածությունը», – նշել է Գրիգորյանը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանն նոյեմբերի 11–ի գիշերը ժամը 12–ից սկսած Գորիս–Կապան ճանապարհին կտեղադրի սահմանային և մաքսային հսկողության կետեր։ Փաշինյանն իր հերթին նշեց, որ Գորիս–Կապան հատվածում Հայաստանը նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.