Մհեր Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Նիստի ընթացքում Գրիգորյանը հակադարձել է Ադրբեջանի վարչապետին, այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը իր ելույթում կրկնել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնացել է անցյալում և Ադրբեջանում ներկայումս երկու շրջան կա` Ղարաբաղյան և Արևելյան Զանգեզուրի»:
Ի պատասխան այդ հայտարարությանը` Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն չի կարող լուծվել ուժի միջոցով և հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։
«Վերահաստատում եմ, որ Հայաստանը հավատարիմ եղել է, մնում է և կլինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր կետերի կատարմանը: Ընդ որում, ես ուզում եմ վերընթերցել կամ վերաշարադրել շատ կարևոր նրբություն` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժով։ Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել խաղաղ ճանապարհով ՝ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջազգային մանդատի շրջանակներում։ Եվ այս իմաստով տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ դուրս գալու, իրավիճակը լիցքաթափելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և հրաժարվի ագրեսիվ հռետորաբանության և թշնամական գործողությունների քաղաքականությունից»,- եզրափակել է Գրիգորյանը, տեղեկացնում է Infoport.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.