ՄԱԿ-ի կոմիտեն ՀՀ–ին կոչ է արել չճնշել ցուցարարներին
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն հրապարակել է Հայաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի վերաբերյալ իր եզրակացությունները։
Հայաստանի մասով Կոմիտեն մտահոգություն է հայտնել «երկրում խաղաղ հավաքների ազատության անհիմն սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության և ցուցարարների կամայական ձերբակալությունների վերաբերյալ։
Հայաստանին խորհուրդ է տրվել նվազեցնել ցույցերի ժամանակ ոստիկանների թիվը և հետաքննել ուժի կիրառման, կամայական ձերբակալությունների և կալանավորումների դեպքերրը:
Ինչ վերաբերում է դատարանների անկախությանը, Կոմիտեն մտահոգություն է հայտնել դրանց վրա իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ազդեցության առնչությամբ։
ՄԱԿ–ի փորձագետները որոշակի կասկածներ ունեն ՀՀ–ում դատավորների ու դատախազների ընտրության, նշանակման և հեռացման ընթացակարգերի վերաբերյալ։
Հայաստանին առաջարկել են ապահովել դատավորների և դատախազների ազատությունը և զերծ մնալ նրանց աշխատանքին ցանկացած միջամտությունից։
Համեմատության համար նշենք, որ Ուկրաինայի պարագայում Մարդու իրավունքների կոմիտեն մտահոգություն է հայտնել լրագրողների և իրավապաշտպանների, կոռուպցիայի դեմ պայքարող մարտիկների և ԼԳԲՏ ակտիվիստների անվտանգության վերաբերյալ` իշխանությունների կոչ անելով պաշտպանել նրանց սպառնալիքներից, ճնշումներից, ահաբեկումներից ու հարձակումներից:
Իսկ Գերմանիային ՄԱԿ–ը կոչ է արել ձեռնպահ մնալ քաղաքացիներին լրտեսելուց, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.