Փարսյան․ Կապան հասնելու համար ճանապարհը դառնում է 150 կիլոմետր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ցավոք սրտի, ինչ մտավախություն, որ ունեի, իրականացավ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում ՏԻՄ ընտրություններին հաղթած, ներկայիս քաղաքապետ Գևորգ Փարսյանը` անդրադառնալով այսօր գիշերվանից Ճակատենում ադրբեջանական անցակետ տեղադրելու մասին հայտարարությանը:
«Դա շատ լուրջ խնդիր է մեզ համար, որովհետև այդ բնակավայրերը մեծ հաշվով հիմա այդ ճանապարհի փակման դեպքում այլընտրանքային ճանապարհ չունեն, միակ այլընտրանքային տարբերակը Մեղրիով է: Փաստորեն Կապան հասնելու համար 7-8 կիլոմետրանոց ճանապարհը դառնում է 150 կիլոմետր: Միակ կարճ այլընտրանքային ճանապարհը, որ կառուցվել է 90-ականներին, անտառամիջյան և շատ դժվարանցանելի ճանապարհ է, որի վրա պետք է մեծ աշխատանո տարվի: Վաղվանից արդեն պետք է մտածենք մեր այդ 6 գյուղերի բնակիչների մասին: Դեռ ամբողջական տեղեկություն չունեմ: Նոր տեղեկացա, որ մաքսակետ է տեղադրվում, իսկ թե որքանով է նպատակահարմար լինելու մեր քաղաքացիների՝ այդտեղով անցնելը, դրա մասին լրացուցիչ կխոսեմ»,- ասաց նա:
Նրա խոսքով`պարենային խնդիրները լուծելու համար կա Մեղրիով ճանապարհի տարբերակը, այդ խնդիրը համոզված է, որ լուծվելու է:
«Այդ վեց գյուղերում ապրում է մոտ 600-700 բնակիչ: Աշխատանքները արդեն 2 օր է՝ իրականացվում են, այն օրվանից, երբ Որոտանի հատվածում մաքսակետ տեղադրվեց: Գործադիր իշխանության հետ նիանշանակ համագործակցելու ենք բոլոր պաշտոնական մակարդակներում, դա անխուսափելի է, չէ, որ Կապանը համայնք է, պետության մի մաս, պետք է միասնական ուժերով հաղթահարենք այս ամենը: Հունիսի 20-ին ժողովուրդն իր ընտրությունը կատարեց, ձևավորված է իշխանություն, որի գլուխն էլ Նիկոլ Փաշինյանն է, կա կառավարություն, ՏԻՄ-եր, համագործակցությունն անխուսափելի է»,- ասաց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.