Կապան–Ճակատեն ճանապարհը փակ է ՀՀ քաղաքացիների համար
Կապան–Ճակատեն ճանապարհով ՀՀ քաղաքացիների տեղաշարժն այս պահին դադարեցված է` ելնելով անվտանգության նկատառումներից, հայտնել է ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչը Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։
Նոյեմբերի 15–ին ԱԱԾ–ն հայտարարություն տարածեց այն մասին, որ ժամը 00։00–ից Ադրբեջանը անցակետ է տեղակայելու Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում։
Սահմանապահի խոսքով, քաղաքացիները, որոնք փորձում են օգտվել ճանապարհից, զգուշացվում են, որ այն փակ է։ Նրանց կոչ է արվում օգտվել այլընտրանքային ճանապարհից Մեղրիով։
Նա նշել է, որ մինչև տարեվերջ պատրաստ կլինեն նաև շրջանցիկ ճանապարհները։
Նա նաև տեղեկացրել է, որ հիմա ճանապարհին վերահսկողություն են իրականացնում սահմանապահ զորքերը, ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ու ռուս խաղաղապահները։
Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին
Նոյեմբերի 10–ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 11–ին ժամը 24։00–ից Գորիս–Կապան ճանապարհին իրականացնելու է սահմանային և մաքսային հսկողության գործառույթներ, կտեղադրվեն մաքսակետեր։ ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ քաղաքացիներին ու բեռները Գորիս–Կապան ճանապարհի` Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հատվածից ուղղորդել Կապան–Աղվանի–Տաթև–Հալիձոր–Շինուհայր երթուղով։
Նոյեմբերի 11–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ ճանապարհների ապաշրջափակման քողի ներքո ադրբեջանական իշխանությունները վարում են ՀՀ քաղաքացիական բնակավայրերի մեկուսացման ու հումանիտար խնդիրներ առաջացնող նպատակային քաղաքականություն։
Newsarmenia.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.