Փաշինյան․ Ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ չեն խորացել
Ադրբեջանի սանձազերծած վերջին օրերի ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ տարածքից նոր կորուստներ չեն գրանցվել։ Այսօր ԱԺ–ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանեց նախօրեին հնչած հայտարարությունն այն մասին , որ 2021թ–ի մայիսի 12-ից հետո Ադբեջանը Հայաստանից 41 քառ կմ տարածք է օկուպացրել։
«Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել։ Այսինքն` մայիսի 12-ից հետո մի շաբաթ առաջ էլ էր այդ նույն 41 քառ կմ–ը, երեկվա գործողության արդյունքում էլ է նույնը»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է հայկական կողմի կորցրած դիրքերի մասին տեղեկություններին, վարչապետը պարզաբանեց, որ մայիսի 12-ից հետո հայ–ադրբեջանական սահմանագծին երկու կողմերի դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոփոխվում է։
«Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ–որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են, տանում ուրիշ տեղ դնում` այդ նույն տարածքի մեջ։ Ըստ էության, ո՛չ ավելի խորացել են, ո՛չ էլ չեն խորացել»,– ասաց նա։
Փաշինյանը նաև շեշտեց, որ 2021թ–ի մայիսի 12-ի առաջ էլ ՀՀ 41 քառ կմ տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո` արցախյան առաջին պատերազմի հետևանքով։
«Մենք այդ տարածքները կոնկրետ գիտենք` կոնկրետ տեղերով, կոնկրետ հատվածներով և այլն։ Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Եվ, ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևոր է սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը։ Որովհետև, երբ որ ասվում է, որ Ադրբեջանը մեր տարածքներն օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ռեակցիան հետևյալն է` այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ բալանս կա։ Տարածքներ կան, որ ձեր վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին, և կան տարածքներ, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո են, բայց պիտի չլինեին` հանգամանքներից ելնելով»,– ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.