Ղազինյան․ Կա տեղեկություն, որ Նախիջևանի հատվածում տեղի է ունենում ահաբեկչական խմբավորումների կուտակում
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե կա չհերքված տեղեկություն այն մասին, որ Ադրբեջանի-Նախիջևանի հատվածում տեղի է ունենում Սիրիայից տեղափոխված ահաբեկչական խմբավորումների կուտակում։
«Թե ինչ նպատակով են դրանք այնտեղ բերվում, չգիտեմ, գուցե, ինչ-որ մի պահի ահաբեկչական գործողություններ կատարելու, ինչպես դա տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում։ ՀՀ ՊՆ-ն ունի՞ համոզմունք, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռներով ռազմական նշանակության ուղեբեռ կամ մարդուժ չի տեղափոխվում ու Հայաստանն իր տարածքը չի տրամադրում Սիրիայից Նախիջևան տեղափոխված ահակեկչական խմբավորումներին», - հետաքրքրվեց Արթուր Ղազինյանը։
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հայտարարեց, թե ահաբեկիչների տեղափոխման խնդրին ՀՀ հատուկ ծառայությունները տեղեկացված են եղել նաև պատերազմի ընթացքում։
«Այդ տեղեկությունները փոխանցվել են համապատասխան համանախագահող երկրների ղեկավարությանը, վերջին անգամ ես այդ փաթեթը փոխանցել եմ Հայաստանում գտնվող Ստոլտենբերգի՝ անվտանգության հարցերով խորհրդականին։ Դա ֆիքսվել է, այն լուրջ փաթեթ է ու կարող եմ ասել, որ մեր հատուկ ծառայությունների ու մեր Սփյուռքի շատ լուրջ ձեռքբերումը կարող ենք արձանագրել», - ասաց Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.