Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԾՐԱԳՐՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՌՈՒՍԱՄԵՏ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Ռուսատյաց հիստերիան շարունակվում է

Ազատագրական շարժումը ճաք է տվել, նրանից առանձնացել է «5165» կազմակերպությունը։ Դրա առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է ռեժիմի դեմ պայքարի շուրջ ազգային համաձայնության մթնոլորտ ձևավորելու, ինչպես նաև քաղաքական բոլոր ուժերի հետ քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին: Ազատագրական շարժման մյուս մասը որոշել է շարունակել փողոցային պայքարը։

Լրատվամիջոցները աշնանային սակավաթիվ ակցիաների թվին են դասում նաև «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարության անդամների հանդիպումները բնակչության հետ՝ ԱՄՆ-ի ու Եվրոպայի դրոշների ներքո: Փաշինյանի նախաձեռնած ռուսատյաց հիստերիան խորհրդարանի դահլիճից անմիջապես տեղափոխվեց փողոց։ Այդ կազմակերպության գաղափարախոսների հետ կապիտուլյանտի սեպարատ բարեկամության մասին մենք վաղուց էինք գրել։ Այն, որ «հատուկ ուղարկված ջահելները» խցկվել են փողոցային շարժման մեջ, նույնպես Պուլչինելլայի գաղտնիքը չէ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներից հետո ռուսատյաց հիստերիան մեծապես բորբոքեցին նաև Փաշինյանի պատասխանները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների հարցերին: Հեռուստաեթերի ընթացքում ռեժիմի պարագլուխը հատուկ ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Վերլուծաբանները միաձայն եզրակացրեցին, որ այդ հայտարարությունն արվեց Կրեմլի համար, քանզի ՌԴ իշխող շրջանակներին հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը լուրջ քննարկումների թեմա է դարձել իշխանական կողասրահներում։

Փորձագետները նշեցին նաև քողարկված հղումն առ այն, որ Հայաստանն ու Արցախը մատնված են բախտի քմահաճույքին, ինչից եզրահանգում է բխում, որ ռեժիմն իրականում ջանքեր է գործադրում Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու և Գյումրիում ՌԴ 102-րդ ռազմաբազան փակելու ուղղությամբ: 44-օրյա պատերազմում կրած պարտությունը նույնպես Փաշինյանը փորձում էր բարդել Ռուսաստանի վրա. հիշո՞ւմ եք զառանցանքը «Իսկանդերների» արկերի մասին, որոնք, իր խոսքերով, պայթել են միայն 10 տոկոսով։

Ակնհայտ է, որ Հայաստանի ղեկավարությունում շատ են օտարերկրյա ազդեցության գործակալները, ինչի մասին Փաշինյանն անձամբ հայտարարեց 2019-ի փետրվարին Թեհրան կատարած առաջին այցի ընթացքում։ Այդ ժամանակից ի վեր քիչ բան է փոխվել. իշխող վարչախմբի վերնախավը ներկայացված է բացառապես ամերիկամետ ու թուրքամետ գործիչներով, իսկ վերջերս խորհրդարանում բարձրացած ռուսատյաց հիստերիան բացահայտ պատվիրված բնույթ էր կրում։ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման վտանգավոր փուլում ռեժիմը կրկին փորձում է խաղարկել ռուսական խաղաքարտը, Կրեմլի վրա բարդելով ոչ միայն 44-օրյա պատերազմում կրած պարտությունը, այլև նոյեմբերի 16-ի մեկօրյա դիրքային պատերազմը:

Դիմադրության շարժումը խոստանում է վճռական գործողություններ ձեռնարկել գալիք տարում

Ընդդիմադիր թևում ծավալված վերջին իրադարձությունները բացահայտեցին, ավաղ, ոչ թե պահանջների միասնություն, այլ բաժանարար գծերի առատություն։ Դա տեղի ունեցավ Փաշինյանի քարոզչամեքենայի և ներդրված լրտեսների շնորհիվ, որոնք արդեն հիմնովին բնակռել են, օրինակ, Ազատագրական շարժման շարքերում։ Նոյեմբերի 22-ից մինչև 29-ը շարժման անցկացրած ակցիաները հիմնավորապես հիասթափեցրին ընդդիմադիր հանրությանը։ Նախ՝ դրանց կազմակերպիչները չափազանց ուշ պահանջեցին Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը, երկրորդ՝ այդ ակցիաները շատ հեռու էին «վճռական գործողություններ» կոչվելուց։ Իսկ փողոցային բողոքի ելած հանրությունը հենց այդպիսի գործողություններ էր ակնկալում շարժումից։ Երրորդ՝ որոշ ելույթներում հնչեցին բացահայտ ռուսատյաց թեզեր…

Տոնոյանի այն հայտարարությունից հետո, թե Ազատագրական շարժման ակցիաներն օգնեցին Փաշինյանին պաշտպանել հայկական շահերը Սոչիի բանակցություններում, շատերը հասկացան, որ այդ շարժումը վճռական գործողությունների հանգեցնել չի կարող: Ի բնե։ Այսուհետ ռեժիմի հակառակորդների բոլոր հույսերը կապված են Դիմադրության շարժման հետ, որի ակունքներում կանգնած են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցությունները։ Ներկայումս ավելի քան 40 գրասենյակներ ողջ երկրում գրանցում են կամավորներին։ ԶԼՄ-ներում արդեն տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ շարժման բոլոր ստորաբաժանումները «վճռական գործողությունների» կանցնեն արդեն հաջորդ տարի:

Բացառված չէ, որ այս ընթացքում ընդդիմադիր թևում ի հայտ գան նոր շարժումներ՝ ռեժիմի պարագլխի «նախագծերի» շարքից, ինչպես նաև նրա շռայլ ֆինանսավորմամբ։ Այդ շարժումներն ու նախաձեռնությունները կունենան բացահայտ հակառուսական ուղղվածություն. Փաշինյանը ծրագրում է վերացնել ռուսամետ ընդդիմությանը՝ խլացնելով վերջինիս ձայնը ռեժիմի կլիենտների ձայներով։

Ընդդիմադիր դաշտի տրոհումը շարունակվում է

Փաշինյանը շարունակում է ընդդիմադիր դաշտի մասնատման գործընթացը, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Ազատագրական շարժումը նրա հերթական նախագիծն է։ Մենք ձեռնպահ կմնանք նման գնահատականներից, թեև ստիպված ենք խոստովանել, որ նոյեմբերյան հանրահավաքների ամբիոնից հնչած առանձին ելույթներ կարելի է բնութագրել որպես հարձակումներ իրական ընդդիմության վրա։

ԱՌԱՅԺՄ ԿԱՐԵԼԻ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ, ՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ Է։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուն ուղղված համատեղ գործողությունների հնարավորությունները չափազանց քիչ են, բայց իրավիճակը զարգանում է, ընդ որում պետք է առանձնակի ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ընդդիմության տրոհման և թուլացման գործընթացը զուգորդվում է ռուսատյաց հիստերիայի ուժգնացմամբ։

Հայ հասարակությանը համառորեն փորձում են պարտադրել այն միտքը, թե Ռուսաստանից օգնություն պետք չէ սպասել, այլ պետք է փոխել արտաքին քաղաքական վեկտորը և, հարևան Վրաստանի օրինակով, Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավոր դարձնել վաշինգտոնյան շրջկոմը։ Այդ գաղափարի օգտին են ամենօրյա ռեժիմով աշխատում իշխանության բոլոր հեռուստաալիքները։ Քարոզչությունն իրականացվում է պուտինյան վարչակարգի իրական նպատակների «բացահայտման» ցուցանակի ներքո։ Պուտինի ծրագրերին աջակցողների թվին են դասում խորհրդարանական ընդդիմությանը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների։ Փաշինյանի քարոզչամեքենան բացահայտ մեղադրում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանը Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանն ինտեգրելու մտադրության մեջ…

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • РАДИКАЛЬНЫЕ ШАГИ И БОЙКОТ…
      2022-01-18 10:18
      886

      В Ванадзоре обсуждают дальнейшие действия… Руководитель фракции "Айреник" совета общины Ванадзор, сформированного по итогам выборов 5 декабря, Ваге Дохоян на днях охарактеризовал обстановку в городе как взрывоопасную, не исключив, что оппозиция с опорой на массы предпримет "радикальные шаги".

    • "НИ ОДИН ИЗ КРИЗИСОВ В НАШЕЙ СТРАНЕ НЕ ПРЕОДОЛЕН"…
      2022-01-17 10:39
      1809

      "Я хочу, чтобы Армения восстановила свою территориальную целостность!" - заявил руководитель международного центра человеческого развития Теван ПОГОСЯН.

    • ВСПОМИНАЯ АМЕРИКАНСКУЮ РЕВОЛЮЦИЮ ЯНВАРЯ 2021-го
      2022-01-17 09:48
      1380

      Однополярный мир рухнул год назад После первого раунда переговоров в Женеве западные СМИ под копирку тиражировали комментарий, дескать, Россия выдвинула заведомо невыполнимые требования, дабы затем обвинить США в отказе от дипломатического решения проблем.

    • СКАНДАЛЬНОЕ РАЗОБЛАЧЕНИЕ «ОМЕГИ»: ПРОШЕЛ ГОД…
      2022-01-15 11:05
      2464

      Действий и выводов не последовало 16 января 2021 г. бывший посол РА в государстве Ватикан Микаэл Минасян, против которого режим Пашиняна возбудил уголовное дело, шокировал политизированную публику очередным скандальным разоблачением.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ