Последние новости

ԿԸՀ․ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերահաշվարկ կկատարվի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ կիրականացվի թիվ 15, 21, 23, 27, 28, 29 տարածքային ընտրական հանձնաժողովներում։

Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ պետք էր ներկայացնել մինչև այսօր` ժամը 11.00-ն, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ։

«Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին ընդհանուր թվով 67 դիմումներ են ստացվել թվով 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Նշված դիմումներով պահանջվում է վերահաշվարկ իրականացնել 67 տեղամասերում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել: Նշված 6 հանձնաժողովներում վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ ժամը 14:00-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պատրաստվում է բողոքարկել 29-րդ ընտրատարածքի` շուրջ 41 ընտրական տեղամասից թվով 25 խոշոր ընտրատեղամասերի արդյունքները։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ