Последние новости

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ Ե՛Վ ՆՊԱՏԱԿ, Ե՛Վ ՄԻՋՈՑ

Որքան հետևում ես խորհրդարանի աշխատանքին, առավել ևս՝ ԱԺ-կառավարություն անբովանդակ հարցուպատասխանին, այնքան ավելի ակնհայտ է դառնում միայն խորհրդարանական ճանապարհով իշխանափոխության անհնարինությունը։ Կառավարությանն անվստահություն հայտնելու սահմանադրական հնարավորության պատուհանն օրենքի ուժով կարող է բացվել միայն 2022-ի օգոստոսին, և պարզ է, թե ինչպես է իրեն պահելու կառավարող խմբակցությունն ընդդիմության կողմից նման նախագծի ներկայացման դեպքում։ Որպես վերջին տարբերակ՝ ռազմական կամ արտակարգ դրության հաստատումը կա ու կա, այն ներքաղաքական յուրօրինակ պաշտպանիչ վահան է կառավարության համար։

Հետպատերազմյան մեկ տարում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի փոխել սեփական հռետորությունը, այլև այն ավելի է արմատականացրել ընդդիմության նկատմամբ, շատ ավելի զիջող ու թուլամորթ դարձել թշնամու ու աշխարհի առաջ։ Եվ ընդդիմությունը, բնականաբար, այս հանգամանքներում պետք է քննի նաև իր հռչակած գերնպատակին՝ վարչապետի պաշտոնաթողությանը հասնելու ուղիները, այդ թվում՝ քննարկում ծավալի այսպես կոչված սահմանադրական ճանապարհի ծուղակի շուրջ և հստակեցնի իր գործիքակազմը։

Որքան էլ անհավանական է թվում, Փաշինյանի հեռացումից հետո եկած իշխանությունն իրական հնարավորություն ունի օգտվելու նրա ստորագրած երեք փաստաթղթերի սողանցքներից և լուծումներ կորզելու ի շահ մեր պետության։ Մինչդեռ Փաշինյանի պաշտոնավարման ամեն օրը բանակցային գործընթացը զարգացնում է պարտվողական, զիջողական տրամաբանությամբ։ Առանց ներքաղաքական ցնցման, հեղափոխական ականջահաճո կոչերի, սպառնալիքների ու մարտահրավերների իրական գնահատմամբ՝ պատեհ հանգամանքներում իշխանության եկած նոր ուժը միանգամայն ի զորու է գոնե մասնակիորեն բեկելու հայադավ պայմանավորվածությունների ընթացքը։

Ադրբեջանը շարունակում է սպառնալ Արցախի մնացյալ հատվածին և Հայաստանին, Թուրքիան սեղմում է օղակը մեր շուրջ և ստիպում հրաժարվել Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից, հայկական պետությունը փաստացի շուրջկալի մեջ է առնված։ Այս պայմաններում փոխանակ բանակն արհեստավարժներին վստահելու, քաղաքական հավակնություններ չցուցաբերելու՝ Փաշինյանը ներսից թուլացնում է Զինված ուժերը՝ նախևառաջ անվերականգնելի վնաս հասցնելով բանակի հեղինակությանը։ Սա նոր ձեռագիր չէ, հիշենք պարտությունից օրեր անց զինվորական համազգեստով կասկածելի անձանց տեսաուղերձները և սադրիչ մինի-հանրահավաքները՝ հօգուտ Փաշինյանի, ինչն, ի դեպ, զինծառայողներին սահմանադրորեն արգելված է։

Ակնհայտ է, որ իր իշխանությանն անգամ չնչին վտանգ զգալու դեպքում, ինչպես անցած տարվա նոյեմբերին կամ այս տարվա փետրվարին, Փաշինյանը դարձյալ փորձելու է հանրությանը տանել քաղաքացիական բախումների։ Նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգություններից զարմացած իշխանությանը պետք է հիշեցնել, թե ինչ հանգամանքներում է գազազած ամբոխը ներխուժել ԱԺ, կառավարություն և կառավարական ամառանոցներ։

Եթե պատերազմի օրերին հանրությունը չի տեղեկացվել ո՛չ իրավիճակի, ո՛չ կապիտուլյացիոն հայտարարության մասին, բնական է, որ վրդովված պիտի մեկտեղվեր պետական շենքերի առջև, որտեղից վարչապետը պարզապես ճողոպրել էր։ Եթե Փաշինյանը պատերազմի առաջին օրն ասում էր, որ ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչելու, ինչո՞ւ չմնաց կառավարությունում կապիտուլյացիան ստորագրելուց հետո, որ վրդովված մարդկանց համոզեր, թե դա էլ իր պատկերացմամբ մի հաղթանակ է։ Հաղթանակի փոխարեն մեզ դեպի պարտություն ուղղորդածը կարո՞ղ է քննել իր իսկ հանցանքներն այդ պարտության հարցում։ Եվ ուրեմն՝ միայն Նիկոլ Փաշինյանի անխուսափելի հեռացումն է պատերազմի իրական հանգամանքները պարզելու միակ ճանապարհը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕССЛАВНАЯ ДИПЛОМАТИЯ И УНИЧТОЖЕННЫЙ СУВЕРЕНИТЕТ
      2022-02-28 10:26

      Кто сегодня помнит, что именно наобещал с приходом к власти Пашинян в сфере внешней политики и дипломатии в числе множества других  популистских обещаний социально-экономического характера? Выяснилось, в  Министерстве иностранных дел, так же, как и в других сферах, не только растеряны многолетние институциональные традиции, но и дипломатическая служба и межгосударственные контакты стали предметом насмешек. Все это более чем наглядно было продемонстрировано в течение всей 44-дневной войны и после ее окончания – по сей день. Тогда как именно в этот критический период необходима была неустанная внешнеполитическая работа.

    • К НАЦИОНАЛЬНОМУ ПРОБУЖДЕНИЮ – ЧЕРЕЗ ПАМЯТЬ И ЕРАБЛУР
      2022-02-24 13:26

      Провал правящим большинством проекта заявления, осуждающего «Шушинскую декларацию», - отнюдь не экстраординарный и вполне ожидаемый шаг. Куда более удивительным было бы обратное, поскольку не изменились ни Турция с Азербайджаном, ни наши власти. Армянская дипломатия, в том числе и парламентская, сегодня настолько беззубая и услужливая, что не может позволить себе даже обсудить, а уж тем более - осудить очевидно антиармянский документ. Только заслужившие звание национального героя Азербайджана деятели могут обосновать свой отказ так, как это несколько дней назад сделали члены правящей ГД на заседании комиссии НС по внешним связям.

    • КОНСЕНСУС ВОКРУГ КРУШЕНИЯ НАЦИОНАЛЬНЫХ ЧАЯНИЙ?
      2022-02-24 10:29

      Кто испытывает боль от потерь в войне? Власть, оппозиция, национальная элита или весь народ? Может, никто? Если бы мы ощущали общую боль утраты, вряд ли после такого тяжелого поражения проявили бы столь недопустимое национальное равнодушие и игнорировали  постоянные предупреждения и угрозы. Народ, осознающий потерю, не пошел бы за виновным в ней, не поверил бы более его лжи, сориентировался бы, наконец, что для него важнее: ненависть к предыдущим властям или любовь к государству и Родине.

    • СУДЕБНАЯ СИСТЕМА: НАШ ПОЗОР И НАША СОВЕСТЬ
      2022-02-22 10:57

      Системный государственный кризис в стране власти пытаются замаскировать фрагментарными решениями и реформами, приправив их завесой своей легитимности. Тезисы Пашиняна о собственной легитимности на самом деле, конечно же, надуманны и ничтожны, поскольку его решения - от кадровой политики до отраслевых реформ - не сопровождаются публичными обсуждениями.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ